Թափուր աշխատատեղեր

 

 

Պաշտոնը Աշխատանքի նկարագիր  Կազմակերպություն Գտնվելու վայրը Պայմանագրի տեսակ

Ավտոմատ համակարգի տեխնիկական սպասարկման տեխնիկ

 Ապահովել օդանավակայանում ծրագրերի տեղադրումը, ավտոմատակցված սպասարկումը  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» Զվարթնոց  օդանավակայան 
ՄՌ Հաշվապահ

Կատարել հաշվարկներ, ապահովել վճարումների գործընթացը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» Զվարթնոց  օդանավակայան -
Հաշվետվությունների մասնագետ

Հաշվետվությունների փաթեթների պատրաստում, ներքին աուդիտի պահանջով ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմում

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» Զվարթնոց  օդանավակայան -
Ճարտարապետ/ինժեներ-էլեկտրիկ/ինժեներ-մեխանիկ

Մշակել ճարտարապետական նախագծեր, վերահսկել աշխատանքները

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» Զվարթնոց  օդանավակայան -

 

Թափուր աշխատատեղերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ խնդրում ենք սեղմել պաշտոնի անվան վրա:

Ինչպես դիմել

Փնտրեք թափուր աշխատատեղեր մեր ինտերնետ կայքի միջոցով: Դուք կարող եք գտնել ինչպես առկա, այնպես էլ սպասվելիք թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դա տեղեկատվության միակ աղբյուրը չէ. մենք պարբերաբար մասնակցում ենք Երևանում անցկացվող աշխատանքային տոնավաճառների, ինչպես նաև թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ ենք տեղադրում աշխատանքի որոնման կայքերում, հայտարուրություններ տարածում հեռուստատեսությամբ և լրագրերով: 

Եթե Ձեզ հետաքրքրում են ընկերության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը, ապա կարող եք լրացնել դիմումի ձևը (MSWord) և ուղարկել այն hrselection@aia-zvartnots.aero հասցեին էլ. փոստի միջոցով կամ դիմումի տպված օրինակը թողնել ԱՄՕ ադմինիստրատիվ մասնաշենքի 1-ին անցագրային կետում: Դիմումին կարող եք կցել նաև Ձեր ինքնակենսագրությունը (CV), որտեղ անհրաժեշտ է ներկայացնել համառոտ տեղեկատվություն Ձեր աշխատանքային փորձի, մասնագիտական ունակությունների և հմտությունների մասին: Կարևոր է նաև նշել Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել Ձեզ հետ: 

Եթե դժվարանում եք լրացնել դիմումի ձևը, ապա կարող եք hrselection@aia-zvartnots.aero էլ. փոստի միջոցով կապ հաստատել մեզ հետ:

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում: