Գործելակերպի կանոններ

Սույն Գործելակերպի կանոնների նպատակն է  Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս Ս.Ա.-ի դուստր ընկերություն՝ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «Ընկերություն») բոլոր  անդամների էթիկական գործելակերպը կարգավորելու համար սահմանել ուղենիշեր: Դրանք նպատակ ունեն ապահովել ավելի մեծ թափանցիկություն, բավարարել օրենսդրական պահանջներին, բարելավել էթիկական ստանդարտները: Դրանք նաև օգնում են մեզ ամենօրյա կազմակերպչական մարտահրավերների մասով որոշումների կայացման հարցում:

Ընկերությունում յուրաքանչյուրիս պարտականությունն է ապահովել, որ սույն Կանոնների պահանջները հետևողականորեն և արդյունավետ կերպով իրականացվեն այնպես, որ բարձր պրոֆեսիոնալիզմը և ազնվությունն ապահովված լինեն ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ Ընկերության՝ հաճախորդների, պատվիրատուների, օդանավակայանում գործունեություն իրականացնելու թույլտվություն ստացողների, մատակարարների, ենթակապալառուների, գործակալների, խորհրդատուների, պետական մարմինների, գործարար շրջանակների, կարգավորող մարմինների և, ընդհանրապես, հասարակության հետ ունեցած հարաբերություններում:

Գործելակերպի կանոնները ներբեռնելու համար սեղմեք այստեղ