06/11/2023
Կրթաթոշակներ` ուղղված երիտասարդների մասնագիտական զարգացմանը
«Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մեկնարկել է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդներին բացահայտել իրենց մասնագիտական հնարավորությունները:
Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ տրամադրվել է 10 ամբողջական կրթաթոշակ, որի շնորհիվ երիտասարդներն իրենց մագիստրոսական կրթությունը շարունակելու են Հայաստանում գործող 3 բուհերում:
Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը երիտասարդների՝ ապագա լիդերներ դառնալու ճանապարհի հիմնաքարը կլինի:
Վերադառնալ