21/05/2026

Զվարթնոց օդանավակայանն արժանացել է Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման



Զվարթնոց միջազգային օդանավակայանն արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման» (Airport Customer Experience Accreditation) հեղինակավոր «Airports Council International World» կազմակերպության կողմից։ Այն ավիացիոն ոլորտում միակ հավատարմագրման ծրագիրն է, որն ապահովում է ուղևորների սպասարկման կառավարման 360 աստիճան ամբողջական պատկեր։

Ծրագիրն օգնում է օդանավակայաններին բարելավել ուղևորների սպասարկման փորձը՝ գնահատումների, վերապատրաստման և անձնակազմի ներգրավման միջոցով։

Այս ձեռքբերումն արտացոլում է մեր աշխատակիցների նվիրվածությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու ամեն օր բարձրակարգ ուղևորային փորձառություն ապահովելու հանձնառությունը։

 http://www.zvartnots.aero/Img/CMS/Zvartnots accreditation.jpg

Վերադառնալ