22/07/2026

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով



«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան:

Երևան - Դուշանբե - Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ