28/08/2026
Նոր ուղղություն «Շիրակ» օդանավակայանից. Կրասնոդար
Մեկնարկել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության Կրասնոդար- Գյումրի - Կրասնոդար երթուղով չվերթերը:
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.aeroflot.ru
կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

Վերադառնալ